211652_close_icon
views-count5413 դիտում article-date 23:29 25-01-2019

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը բաց է հասարակության առջև

Այսօր կայացավ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության և ՀՀ Մշակույթի նախարարության հանդիպումը։ Կառուցողական և ջերմ մթնոլորտում ռեժիսոր Լուսինե Սարգսյանին փոխանցեցինք մեր «Առաջին քայլեր» ծրագրից ընդհամենը մի քանի կետ, որպեսզի մեր ծավալուն ծրագիրը «չվախեցնի» և չթվա անիրականանալի գոնե սկզբնական շրջանում։ Մշակույթի նախարարությունը մեզնից ցանկացավ հենց ծավալուն ծրագիրը։ Ծավալուն «Առաջին քայլեր» ծրագիրը մենք փոխանցելու ենք նախարարությանը։ Նախաձեռնություն-յան համակարգող Հայկ Զաքարյանը նախարարությունում շեշտեց, որ Հայֆիլմի վաճառքը բացառված է, Հայֆիլմում պետք է լինեն կինոգործիչների հաստիքներ գոնե երկուսը սկզբնական շրջանում և Հայֆիլմը պետք է դարձնել ազգային բրենդ։ Բանակցությունները և նոր հանդիպումները առջևում են։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը բաց է հասարակության առջև։ Հայֆիլմը հայ ժողովրդի հարստությունն է։ Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր