211652_close_icon
views-count6928 դիտում article-date 21:47 25-01-2019

Դատավորը փորձում է թաքցնել իր կատարած նախկին ապօրինությունները. Վահագն Հարությունյան

«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի կարծիքով` դատավոր Արտուշ Գաբրիելյանը միտումնավոր է ձգձգում իր նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշման դեմ իր պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը: Այս մասին [url=https://news.am/arm/news/492657.html?fbclid=IwAR3KEulIyt27W0DtOpsRWsuYvXh8wxcjML0lIniyzUgp5_PqLmATkJ542fc]NEWS.am[/url]-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը` վկայակոչելով իր պաշտպանյալի ասածները: Նշենք, որ այս գործով երկու ամիս է դատական նիստեր չեն կայանում: Այսօր էլ դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: Փաստաբանի հետ զրույցում Վահագն Հարությունյանը նկատել է, որ այս կերպ դատավորը փորձում է թաքցնել նախկինում այլ գործերով իրականացրած ենթադրյալ ապօրինությունները: «Տեղեկություններ ունեմ, որ այդ դատավորը նախկինում տարբեր հանցագործների ազատել է պատժի կրումից կամ մեղմ պատիժներ տվել: Իմ նկատմամբ հապշտապ կերպով` օրենքի խախտմամբ կալանքի որոշում կայացնելով, հետախուզման գործով նիստերը ձգձգելով, Արտուշ Գաբրիելյանը փորձում է նախկին ապօրինությունները թաքցնել, այսինքն այս կերպ ինդուլգենցիա ստանալ»,-Միհրան Պողոսյանի միջոցով ասել է Հարությունյանը: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։ Միհրան Պողոսյանը դեռևս հունվարի 14-ին այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաննիչ քրեական դատարանում: Փաստաբանը [url=https://news.am/arm/news/492657.html?fbclid=IwAR3KEulIyt27W0DtOpsRWsuYvXh8wxcjML0lIniyzUgp5_PqLmATkJ542fc]NEWS.am[/url]-ին տեղեկացրեց, որ մինչ այժմ առաջին ատյանի դատարանը կալանքի որոշման վերաբերյալ նյութերը չի ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան և մինչ այսօր դատական նիստի օր նշանակված չէ: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/492657.html?fbclid=IwAR3KEulIyt27W0DtOpsRWsuYvXh8wxcjML0lIniyzUgp5_PqLmATkJ542fc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր