211652_close_icon
views-count5320 դիտում article-date 21:33 25-01-2019

Մեսին ոստիկանությանը կոչ է արել շարունակել Սալայի ինքնաթիռի որոնումները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ոստիկանությանը կոչ է արել շարունակել [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/25/1115836/]կորած[/url] ինքնաթիռի որոնումները, որով թռչել էր «Կարդիֆի» արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան: «Քանի դեռ կան շանսեր և հույսի նշույլներ, մենք ոստիկանությանը խնդրում ենք շարունակել Սալայի որոնումները: Իմ զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և հարազտներին», գրել է Մեսին ինստագրամի իր էջում: Ավելի վաղ ինքնաթիռի որոնումները շարունակելու կոչով հանդես էին եկել արգենտինացի ֆուտբոլիստներ Գոնսալո Իգուաինը, Սերխիո Ագուերոն և Նիկոլաս Օտամենդին:

Նմանատիպ նյութեր