211652_close_icon
views-count1154 դիտում article-date 23:08 25-01-2019

Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերը ևհամագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում։ Նախարարը Ասիական զարգացման բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։ Տիգրան Խաչատրյանը նշել է․«Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է և տնտեսական գործունեության այնպիսի տեսակն է, որտեղ օգուտներն առավել ներառականորեն բաշխվում են բոլոր դերակատարների միջև»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները կարող են բարձրացնել ոլորտի մրցունակությունը, մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը: Քննարկվել են նաև զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները,ինչպես նաև Armenia.Travelկայքին վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ոլորտի զարգացման մեխանիզմներ մշակելու և կիրարկելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր