211652_close_icon
views-count9628 դիտում article-date 18:58 25-01-2019

2019 թվականի հունվարի 21-ին տեղի ունեցավ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը

2019 թվականի հունվարի 21-ին տեղի ունեցավ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Դատական կարգադրիչների ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանը: Խորհրդակցության ընթացքում օրակարգային մյուս հարցերի հետ քննարկվեցին և ամփոփվեցին 2018 թվականի գործունեության արդյունքները: Կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ ներկայացրեցին Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Ծառայության պետը, ընդհանրացնելով և ամփոփելով ստորաբաժանման ղեկավարների հաշվետվությունները, նշեց, որ 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, Ծառայության ստորաբաժանումներն աշխատել են գերլարված՝ կապված հասարակական հնչեղություն և առանձնակի սրությամբ ընթացող դատական նիստերի թվաքանակի կտրուկ աճով: Ծառայության պետը նաև նշեց, որ Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի ղեկավարության անմիջական հետևողականության և Ծառայության կողմից ձեռնարկումների ու առաջարկություների ուղղորդման և օժանդակության շնորհիվ՝ հաշվետու տարին Ծառայության համար դարձավ արմատական բարեփոխումների տարի՝ համահունչ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների պահանջներին: Մասնավորապես իրավական դաշտում առաջին անգամ ընդունվեց «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենք: Ծառայությունում տեղի ունեցան կառուցվածքային, կազմակերպչական և կառավարչական բարեփոխումներ, որոնք դրական արդյունք ունեցան Ծառայության բովանդակային և գործառութային որակական բաղադրիչների զարգացման տեսանկյունից: Կարևորվեցին Դատական կարգադրիչների ծառայության աշխատակիցների սոցիալական և նյութական ապահովվածության բարելավմանն ու անվտանգ ծառայության ապահովման խնդիրները: Ընդհանրացնելով Ծառայությունում տեղ գտած բարեփոխումները՝ Ծառայության պետը նշեց, որ 2018 թվականը 2008 թվականի հետ միասին, երբ ձևավորվեց Ծառայությունը մեր համար դարձավ հիշարժան և առաջընթացի տարի: Իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունավետությունը և նպատակաուղղվածությունն ապահովելու համար կարևվորվեց անձնակազմի հետ տարվող իրավական գիտելիքների մակարդակի բարձրացման, ինչպես նաև մասնագիտական հմտությունների շարունական կատարելագործումը: Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ կադրային վերանշանակումների օբյեկտիվ քաղաքականության ապահովման ուղղությամբ կատարվել է կադրերի կրթական, մասնագիտական որակների, ծառայության ընթացքում նրանց ձեռքբերումների և առանձին թերացումների ուսումնասիրություն: Ծառայության պետն իր ամփոփիչ ելույթում դրական գնահատեց հաշվետու տարում կատարված աշխատանքները և փաստեց, որ Ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերել են կազմակերպվածություն, պրոֆեսիոնալիզմ, առաջնորդվել են մեծ նվիրումով, կամային բարձր հատկանիշներով՝ դրսևորելով մարդասիրություն և հանդուրժողականություն, ինչը մշտապես հրահանգավորվել է Ծառայության կողմից: Նշվեց նաև, որ Ծառայության գործունեությունը տարբեր մակարդակներում արժանացել է դրական արձագանքի: Ծառայության պետն անդրադարձավ նաև ԵԱՀԿ-ի կողմից Կիևում կազմակերպած կոնֆերանսի արդյունքներին՝ նշելով, որ Ծառայության փորձը բարձր է գնահատվել կոնֆերանսի մասնակիցների կողմից, որոնք ցանկություն են հայտնել գալ Հայաստան՝ տեղում ծանոթանալու հայաստանյան գործընկերների փորձին: Կարևորվեց նաև Ծառայության և գործընկեր այլ կառույցների միջև փորձի փոխանակումը: Միաժամանակ նշվեց, որ 2018 թվականին նախատեսված Ծառայության միջոցառումների ծրագիրը ամբողջությամբ կատարվել է: Մշակվել և հաստատվել է 2019 թվականի միջոցառումների համալիր ծրագիրը, որը նույպես համահունչ է այսօրվա իրողության պահանջներին: Եզրափակելով խոսքը՝ Ռոբերտ Ղազարյանը վստահեցրեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի ղեկավարությանը, որ Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմը մարտունակ է և ամբողջությամբ ի վիճակի է կատարելու այն բոլոր խնդիրները, որոնք դրված են իր առջև և հաղթահարելու ծառայության ընթացքում առաջ եկած մարտահրավերները: Հաշվետվության ավարտին՝ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար խրախուսվեց Ծառայության 6 աշխատակից, 52 աշխատակցի շնորհվեցին արդարադատության լեյտենանտի և 9 ավագ լեյտենանտի կոչումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր