211652_close_icon
views-count1705 դիտում article-date 18:50 25-01-2019

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդգելդի Այազովը: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ՝ Հանրապետության նախագահը նշել է, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ու բարեկամության ավանդույթներն արդյունավետ համագործակցության ամուր հիմք են ստեղծում: Նորանշանակ դեսպան Այազովը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-թուրքմենական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և երկու երկրի միջև փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր