211652_close_icon
views-count7354 դիտում article-date 16:51 25-01-2019

«Կարդիֆը» «Նանտին» 17 մլն եվրո կվճարի Սալայի համար՝ չնայած վերջինիս անհետացմանը

«Կարդիֆը» պետք է «Նանտին» վճարի՝ հարձակվող Էմիլիանո Սալայի տեղափոխության համար: Չնայած ֆուտբոլիստը [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/23/1115625/]կորել է[/url] և նրան ողջ գտնելու շանսերը գրեթե զրոյական են, ուելսյան ակումբը պարտավոր է վճարել տրանսֆերի համար, քանի որ այն գրանցված է ՖԻՖԱ-ում, հայտարարել է Ալեքսանդրա Կոենը: «Տրանսֆերի մասին պայմանագիրը համարվում է գործող, եթե այն գրանցված է ՖԻՖԱ-ն: «Կարդիֆը» պետք է «Նանտին» վճարի 17 մլն եվրո, թեպետ ֆուտբոլիստը կորել է: Ինչ վերաբերում է ապահովագրությանը, ապա «Նանտն» այն հաստատ ձեւակերպել է: Հարցն այն է, թե արդյոք ապահովագրությունը գործում է տրանսֆերը ձևակերպելուց հետո և արդյոք «Կարդիֆը» հասցրել է ապահովագրել Սալային: Եթե այո, ապա ուելսյան թիմը կարող է ապահովագրական ընկերությունից ստանա տրանսֆերային արժեքի ամբողջ փոխհատուցումը: Բոլոր դեպքերում, ինչ որ մեկը ստիպված է լինելու վճարել 17 մլն եվրո», ասել է փաստաբանը:

Նմանատիպ նյութեր