211652_close_icon
views-count37668 դիտում article-date 17:52 25-01-2019

Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ծառայությունում աշխատել ցանկացողների քննության առաջին փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 25-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ ստորաբաժանումում աշխատել ցանկացող քաղաքացիների քննության առաջին փուլը: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը վերջին անգամ մասնակիցներին բացատրում է քննության ընթացակարգն ու մաղթում հաջողություն: Քննության այս՝ առաջին փուլում, դիմորդները լուծում են ճանապարհային երթևեկության վերաբերյալ թեստ: Լավագույն ցուցանիշներով մասնակիցները օրեր անց կմասնակցեն հաջորդ փուլին: Քննության ողջ ընթացքը տեսաձայնագրվում է: Չկա կոռուպցիոն դրսևորման որևէ ռիսկ: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության միջին խմբի պաշտոններում ծառայության անցնելու համար դիմել են 169 թեկնածու: Նրանցից միայն 71-ին է հնարավորություն տրվել մասնակցելու քննություններին: Մնացած թեկնածուների դիմումներին ընթացք չի տրվել մասնագիտության, տարիքի, զինծառայության պիտանելիության հետ կապված խնդիրների պատճառով: Քննության հաջորդ փուլի և վերջնական արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+

Նմանատիպ նյութեր