211652_close_icon
views-count1110 դիտում article-date 12:08 25-01-2019

ԱՄՆ-ն իր դիվանագետների մի մասին Վենեսուելայից հետ է կանչել

Միացյալ Նահանգները հետ է կանչում Կարակասում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի մի մասին, որոնց պարտականություններում չեն մտնում արտակարգի իրավիճակներին անձագանքելը, սակայն դիվանագիտական առաքելությունը շարունակում է իր աշխատանքը: Այս մասին Tass գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը: «Հունվարի 24-ին Պետքարտուղարությունը հրահանգել է հետ կանչել այն քաղծառայողներին, որոնց պարտականությունների մեջ չեն մտնում արտակարգի իրավիճակներին անձագանքելը: Հետ կանչված դիվանագետների հետ երկիրը կլքեն նաև նրանց ընտանիքները»,-նշել է նա: Վերջինի խոսքով՝ Միացյալ Նահանգները նման քայլ է ձեռնարկում՝ ելնելով Վենեսուելայում անվտանգության գործակցի գնահատականից:

Նմանատիպ նյութեր