211652_close_icon
views-count1288 դիտում article-date 15:39 25-01-2019

Ինդոնեզիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել է 59-ի: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների կանխման գործակալության տեղական ստորաբաժանման ղեկավարին: Վերջինի տվյալներով՝ ևս 25 մարդ անհետ կորած է համարվում։ Նշվում է նաև, որ ավելի քան 3 հազար տեղաբնակներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Նշենք, որ հեղեղման պատճառ են դարձել տևական հորդառատ անձրևները, որոնք ստիպել են բացել նահանգի վարչական կենտրոն Մակասարա քաղաքից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա գտնվող ամբարտակը: Գովա բնակավայրի ղեկավարը նշել է, որ դա հարկադրական միջոց է եղել, քանի որ ջրահոսքերի զսպումը կարող էր բերել էլ ավելի վատթար հետևանքների:

Նմանատիպ նյութեր