211652_close_icon
views-count3412 դիտում article-date 10:59 25-01-2019

Պետական ապարատում կա լրջագույն կադրային խնդիր. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարգևավճարների աղմկահարույց թեմայից անմասն չմնաց նաև Նիկոլ Փաշինյանը և արտերկրյա այցի ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ եթերով որոշեց անդրադառնալ խնդրին: Փաշինյանի անդրադարձն, ինքնին, ցույց է տալիս, որ պարգևավճարների համատարած կիրառումը ոչ թե եղել է պատահական, հատվածական, այլ համակարգային երևույթ: Ավելին, խնդիրը բնավ նախորդ իշխանություններից եկող իներցիան չէ, ինչպես պնդում էին Փաշինյանի կողմնակիցները: Պարգևավճարների տրամադրումը իշխանության համար ունի շատ կարևոր քաղաքական նշանակություն: Ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը խոսում էր այն մասին, որ պետական ապարատում կա լրջագույն կադրային խնդիր ու բազմաթիվ որակավորում ունեցող կադրեր հրաժարվում են աշխատել աշխատավարձի պատճառով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր