211652_close_icon
views-count1192 դիտում article-date 14:36 25-01-2019

Թրամփը և Կիմ Չեն Ունը կհանդիպեն առաջիկա 60 օրվա ընթացքում. Մ. Փոմպեո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 60 օրվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն The Laura Ingraham Show ծրագրի ժամանակ, փոխանցում է Ria Npvpsti գործակալությունը։ «Կլինի ևս մեկը (հանդիպում) հաջորդ 60 օրվա ընթացքում: Այդպիսին է պծրգիրը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Սղագրությունը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը: Փոմփեոն այլ մանրամասներ չի հայտնել, ինչպես նաև չի նշել գագաթնաժողովի անցկացման ենթադրյալ վայրը: Հիշեցննք, որ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսինմ Սինգապուրում։

Նմանատիպ նյութեր