211652_close_icon
views-count2536 դիտում article-date 14:14 25-01-2019

Սիմֆերոպոլում շտապօգնության բրիգադը հիվանդի մոտ շտապելիս մի կերպ է փրկվել մահացու վթարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիմֆերոպոլում շտապօգնության բրիգադը հիվանդի մոտ շտապելիս մի կերպ է փրկվել մահացու վթարից: Life.ru-ի փոխանցմամբ՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Opel մակնիշի ավտոմեքենան հրաժարվում ճանապարհ տալ կարմիր լույսի տակով արագ սլացող շտապօգնության մեքենային, ինչի հետևանքով էլ ուժգին հարվածով մխրճվում է շտապօգնության ավտոմեքենայի մեջ: Հարվածի հետևանքով շտապօգնության մեքենան կողաշրջվել է: Վթարի պահին շտապօգնության մեքենայում հիվանդ չի եղել, մարմնական վնասվածքներ է ստացել բրիգադի բուժակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր