211652_close_icon
views-count2607 դիտում article-date 13:52 25-01-2019

Նյու Յորքում վաճառվել է ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեք բնակարանը

Նյու Յորքի Մանհեթենի շրջանում վաճառվել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկարժեք բնակարանը: 220 Central Park South շքեղ շենքում 4-հարկանի բնակարանը՝ նյույորքյան հայտնի այգու տեսարանով, վաճառվել է 238 մլն դոլարով։ Այդ մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ գնորդը Citadel հեջ-հիմնադրամի հիմնադիր միլիարդատեր, 50-ամյա Քեն Գրիֆինն է: Վերջինիս խոսքով՝ ինքը ևս մեկ թանկարժեք՝ 124 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք է գնել Լոնդոնում՝ Բուքինգեմյան պալատի մոտ: Միլիարդատերը 3 այլ շքեղ տներ ունի Չիկագոյում, 6՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանում և 2 տուն՝ Հավայիիում:

Նմանատիպ նյութեր