211652_close_icon
views-count1266 դիտում article-date 15:50 25-01-2019

Զանգվածային անկարգություններ Աթենքում. բերման է ենթարկվել ավելի քան 130 մարդ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով ոստիկանությունը 133 մարդու է բերման ենթարկել, հայտնում է Naftemporiki թերթը: Նշվում է, որ ցուցարարները հերթական բողոքի ակցիան կապված է հարևան Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի հետ, որին էլ դեմ են հույները: Ցուցարարները Սահմանադրության հրապարակում փորձել են հասնել խորհրդարանի շենքի մոտ, սակայն նրանց ճանապարհը կտրել են հատուկջոկատայինները: Բողոքի ակցիայի մասնակիցներն սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր ու փայտեր են նետել, ինչպես նաև լուսային հրթիռներ արձակել: Այս ամենին ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Աթենքն ու Սկոպյեն Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիրը կնքել են 2018 թվականի հունիսի 17-ին, սակայն հույների մի մասը կարծում է, որ մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր