211652_close_icon
views-count1935 դիտում article-date 22:00 24-01-2019

Մրցաշրջանին նախապատրաստվում են հեծանվորդները

Հայաստանի առաջատար հեծանվորդները դեռևս անցյալ տարեվերջից են սկսել 2019թ. մրցաշրջանի նախապատրաստությունը: Այս մասին ասաց ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ սպորտի նախարարության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը: Այս փուլում, մարզչական խորհրդի որոշմամբ, անցկացվում են ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավող պարապմունքներ: Բարենպաստ եղանակի դեպքում մարզումներն ընթանում են համապատասխան խճուղիներում: Զուգահեռաբար մասնագետ վարպետները կատարում են մարզագույքի վերանորոգման աշխատանքները, որի համար ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր պահեստամասերը: Մարզումներում ընդգրկված տարբեր տարիքային խմբերի հեծանվորդները , նրանց թվում ` Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Էդգար Ստեփանյանը , միմյանցից սովորելու շատ բան ունեն: Առաջին մեկնարկը կտրվի մարտին, Երևանում ` խճուղային հեծանվավազքով:

Նմանատիպ նյութեր