211652_close_icon
views-count3025 դիտում article-date 19:29 24-01-2019

Լուիս Սուարես. Մեզ արդարացում չկա

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը նշել է, որ Իսպանիայի գավաթի առաջին խաղում «Սևիլյայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/24/1115711/]պարտությունը[/url] (0:2) չի կարող արդարացվել Լիոնել Մեսիի բացակայությամբ: «Լեոն այլ խաղերի էլ չի մասնակցել, սակայն մենք վերցնում էինք պատասխանատվությունը մեր վրա և արդյունքի հասնում: Ինչ վերաբերում է «Սևիլյայի» հետ խաղին, ապա Մեսիի բացակայությունը արդարացում չէ: Հուսով եմ, որ Լեոն մեզ կօգնի երկրորդ խաղում, քանի որ նա ունակ է փոխել իրավիճակը: Հունվարը ամենաբարդ ամիսն է, Գավաթը կարևոր է,սակայն առաջնությունում էլ է պետք միավորներ վաստակել: Եվ դեռ պետք է մտածենք Չեմպիոնների լիգայի մասին: Մենք բավական խաղացողներ ունենք պահեստայինների նստարանին, այնպես որ պետք է հաջողությամբ հաղթահարենք դժվարությունները», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր