211652_close_icon
views-count2264 դիտում article-date 18:26 24-01-2019

ԱՀ պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված առանձին սոցիալական խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 24-ին անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման կարգով սահմանված աշխատանքների նախապատրաստման ընթացքին։ Բացման խոսքում Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ 2018 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ կառավարությունը հաստատել է նշված կարգը, որն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ գործողությունը տարածվում է 2019 թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ Պետնախարի ներկայացմամբ՝ սույն իրավակարգավորման կարիքն առաջացել է՝ առաջին հերթին հիմք ընդունելով գործընթացի թափանցիկության և արդյունավետության կազմակերպման հրատապությունը։ «Ինչ վերաբերում է օրենսդրական կարիքին, ապա մինչ այս ունեինք դեռևս Պաշտպանության պետական կոմիտեի՝ 1993 թ․ դեկտեմբերի 9-ի թվակիր որոշումը։ Այդ որոշումը գործել է այս բոլոր տարիների ընթացքում, այսինքն՝ օրենսդրական բաց չենք ունեցել, ներկայումս ունենք զուտ աշխատանքի կազմակերպման որակի և արագության ապահովման խնդիր»,- ներկաներին պարզաբանել է Գ․ Մարտիրոսյանը։ Աշխատանքային զեկուցումներով հանդես են եկել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, տեղակալ Ռուզաննա Սարգսյանը։ Լիազոր մարմնի աշխատակիցները համառոտ ներկայացրել են նոր կարգով նախատեսված շահառուների խումբը, դրա վերաբերյալ չափորոշիչները և վերջիններիս երաշխավորված իրավունքների իրացման հաջորդական ընթացակարգը։ Կարգի համաձայն բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգվում են • ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների, • ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների համար: Խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել ակտիվ մտքափոխանակություն և հարց ու պատասխան բարձրացված հարցերի, ի մասնավորի՝ բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների գործառնության մանրամասների և շահառու քաղաքացիների կարիքի գնահատման միասնական մոտեցումների։ [b] ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր