1475 դիտում
15:13 24-01-2019
Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ մակարդակում փոխգորակցությանը, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն վստահություն են հայտնել, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանում տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
7946 դիտում
17:49 16-11-2017
Վարչապետը Նիդեռլանդների Սենատի նախագահի հետ քննարկել է տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1626 դիտում
11:26 09-07-2019
Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները
Այս բաժնից
505 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում