211652_close_icon
views-count10232 դիտում article-date 16:14 24-01-2019

Գործադիրը սահմանեց նպաստների ու այլ օգնությունների համար տրվող գումարի չափը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ սահմանեց 2019 թ. համար սոցիալական ն ընտանեկան նպաստների ու հրատապ օգնությունների գումարային չափը: «2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է շուրջ 37,698,315,4 հազ. դրամի նպաստ: 2019 թ. նպաստառու ընտանիքների միջին ամսական թիվը կազմում է 99 900, որից սոցիալական նպաստ ստացողներինը՝ 26 799, իսկ ընտանեկան նպաստ՝ 73 101»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Որոշման նախագծով սահմանվում է. 1) ընտանեկան նպաuտի բազային մաuը` 18 000 դրամ, 2) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների. ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5 500 դրամ, բ. 18 տարին չլրացած չորu և ավելի անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ, գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ, դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ, 3) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների. ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 000 դրամ, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ, գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ, դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ. 4) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների` ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6 500 դրամ, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 500 դրամ, գ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 000 դրամ, դ. բարձրլեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8 000 դրամ: Սահմանել սոցիալական նպաստի չափը` 18 000 դրամ: Սահմանել հրատապ oգնությունների չափերը. 1) միանվագ հրատապ oգնության չափերը. ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 000 դրամ, բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25 000 դրամ, գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 000 դրամ. 2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18 000 դրամ:

Նմանատիպ նյութեր