211652_close_icon
views-count1940 դիտում article-date 15:30 24-01-2019

Վիկտոր Յանուկովիչը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ

Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով, հայտնում է Ria Novosti գործակալությունը։ «Հանցագործություններ կատարելու մեջ մեղադրյալի մեղքն ապացուցված է համապատասխան և թույլատրելի ապացույցներով»,-հայտարարել է դատավորը: Յանուկովիչին մեղադրել են պետական դավաճանության, երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու, ինչպես նաև պատերազմ մղելու մեջ: Պատիժը կհայտարարվի ավելի ուշ: Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ 2014 թվականից Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում և մինչև հիմա ոչ մի անգամ ներկա չի եղել դատական նիստին:

Նմանատիպ նյութեր