211652_close_icon
views-count5168 դիտում article-date 13:49 24-01-2019

Ապրանքների վրա դրվող դրոշմապիտակները կդառնան երեխաների համար անվտանգ

Տնտեսական ապրանքների վրա դրվող դրոշմապիտակներն այսուհետև կլինեն ավելի փափուկ և երեխաների համար անվտանգ: Կառավարության նիստում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք այս հարցը քննարկելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել, որ դրոշմապիտակների ցելոֆանե հատվածը, որը հեշտ պոկվում է, կարող է որոշակի պատահարների առիթ դառնալ: Երեխաները դրանք կուլ են տալիս: Վարչապետի հետ քննարկումներից հետո որոշվել է փոխել դրոշմապիտակների տեխնիկական պայմանները: Այդ ցելոֆանե պատյանի հաստությունը 50 միկրոնից իջեցվել է 36 միկրոնի, որն այն դարձնում է ավելի փափուկ, սոսինձն էլ ավելի ամուր է փակցնելու և լինելու է ավելի բարակ»,- ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահի խոսքով՝ երկու օր առաջ մրցույթը կայացվել է, և հաղթողն արդեն հայտնի է:

Նմանատիպ նյութեր