211652_close_icon
views-count29138 դիտում article-date 13:26 24-01-2019

ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդները կփոխհատուցվեն նաև ընթացիկ տարում

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց նախկին ԽՍՀՄ խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը շարունակվի նաև 2019 թվականին: «Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝ -Մինչև 1934 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց -Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց»,- նշված է որոշման նախագծում:

Նմանատիպ նյութեր