211652_close_icon
views-count2756 դիտում article-date 10:23 24-01-2019

Պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտել է Գևորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մինչ օրս դեռ կալանավորված չէ. հասցրեց թաքնվել քննությունից: Ու պարզվում է, որ երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը հարուցված է եղել դեռևս 2015 թվականին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ: Պարզապես կասեցվել էր այն: Ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել. Սևանա լճից թուլատրվածից 2-3 անգամ ավել ջուր բաց թողնելու հատկանիշներով, սակայն հիմա միայն կաշառքի մասով է գործը քննվում: Հուսանք՝ նաև Սևանի մասով քննություն կտարվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր