211652_close_icon
views-count1226 դիտում article-date 11:06 24-01-2019

Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին վերանշանակման առթիվ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Լիտվայի ԱԳՆ պաշտոնական կայքը: Իր շնորհավորական նամակում Լինկյավիչուսն ընդգծել է Լիտվայի հետաքրքրվածությունը Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացման գործում: Նա պատրաստակամություն է հայտնել զարգացնել բազմակողմ համագործակցությունը Լիտվայի ու Հայաստանի միջև, ինչպես նաև գործի դնել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը: Զոհրաբ Մնացականյանն առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում էր նշանակվել 2018 թվականի մայիսին: 2019-ի հունվարին նա վերանշանակվել էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնին:

Նմանատիպ նյութեր