211652_close_icon
views-count1665 դիտում article-date 23:00 23-01-2019

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Հունվարի 23-ին, ժամը 17:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքի «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» հյուրանոցի մոտակայքում Volvo մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները դուրս են բերել արգելափակումից Volvo F40 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ.): *** Հունվարի 23-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավանք թաղամասում՝ Սուրբ Նարեկ եկեղեցի տանող ավտոճանապարհին ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները դուրս են բերել արգելափակումից ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Պ.): *** Հունվարի 23-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր