211652_close_icon
views-count1479 դիտում article-date 23:42 23-01-2019

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն այցելել է N զորամաս

Հունվարի 20-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամաս, ծանոթացել հարմալրման գործընթացին, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ: Գնդապետ Ավետիսյանն այցելել է նաև Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալ, հանդիպել բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ, ծանոթացել բուժման ընթացքին, քննարկել մտահոգող հարցերը և տվել համապատասխան պարզաբանումներ: Այցի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորքերում իրավակարգի ապահովման հարցերի շուրջ աշխատանքային քննարկում է կազմակերպվել կայազորի ՌՈ բաժնի ղեկավար կազմի հետ: Վերհանված հարցերը և առաջարկությունները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին:

Նմանատիպ նյութեր