211652_close_icon
views-count2098 դիտում article-date 18:28 23-01-2019

Լուիս Սուարես. Վստահ եմ, որ բոլորն էլ կցանկանային աշխատել Կլոպի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ջերմ խոսքերով է անդրադարձել իր նախկին ակումբի՝ «Լիվերպուլի» մասին: «Ցանկացած ոք, ով գոնե մի անգամ խաղացել է «Լիվերպուլում», ամբողջ կյանքում է ակումբի հետ կապված մնում: Թիմը փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: Ինձ շատ հետաքրքիր է, թե այս տարի ինչ հաջողությունների կհասնի: Կարծում եմ, շատ բանի պետք է պատրաստ լինել: Այժմ ես և Կլոպը երկու տարբեր ակումբներում ենք աշխատում, սակայն վստահ եմ, որ ցանկացած խաղացող էլ կցանկանար աշխատել Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր