211652_close_icon
views-count1345 դիտում article-date 20:12 23-01-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 22-ից 23-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի մաքսանենգության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռքբերման, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, սպանության սպառնալիքի ու ինքիրավչության 1-ական դեպք: Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, ավազակային հարձակման 2, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր