211652_close_icon
views-count78443 դիտում article-date 16:52 23-01-2019

ՇՏԱՊ. պտղատու ծառերի համատարած սպանդ՝ Արագածոտնի մարզում. չարագործները «քոքից» կտրել են 300-ից ավելի ընկուզենիներ, խնձորենիներ և ծիրանենիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 10 օրից ավելի է, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչների հիմնական խոսք ու զրույցի թեման օրեր առաջ անհայտ անձի կամ անձանց կողմից գյուղի վարչական տարածքում գտնվող այգեգործական այգիներում 300-ից ավելի պտղատու ծառերի համատարած սպանդն է։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղաբնակներ՝ 40-ամյա Էդգար Սահակյանը, 64-ամյա Մուկուչ Խաչատրյանը և 66-ամյա Վանդուխտ Խաչատրյանն ասում էին. «93-94 թվականներին էս քարուքանդ եղած տարածքը մշակել ենք, օրերով ապառաժ քարերը հեռացրել ենք, տնկել ենք մեծ թվով պտղատու ծառեր՝ խնձորենիներ, ծիրանենիներ, ընկուզենիներ, եղել են օրեր, որ տանից տարաներով ջուր ենք բերել ու ջրել, խնամել ենք, վարկ ենք վերցրել ու էդ վարկը նորից դրել ենք այգիների վրա։ 10 օր առաջ էր՝ էկանք այգի ու հայտնաբերեցինք, թե ինչպիսի վայրագություն են կատարել բնության նկատմամբ։ Թուրքը, որ թուրք է, հային կոտորելուց բնությանը ձեռք չէր տալիս, որ հետո վայելեր էդ բնությունը։ Սրանց արածը թուրքից ինչո՞վ է տարբերվում։ 300-ից ավելի պտղատու ծառեր քոքից կտրել են։ Միանշանակ, էլեկտրական սղոցներով են կտրել ու հիմա սրտներիցս արյուն է կաթում, թե ով կամ ովքեր են այդ տականքները, որ բնության նկատմամբ նման տիպի վանդալիզմ են իրականացրել։ Դիմել ենք Թալինի Ոստիկանություն, ոստիկանները եկել, արձանագրել են ու խոստացել են, որ բացահայտելու են ու կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու են։ Միլիոնների վնաս ենք կրել, չգիտենք՝ ով է փոխհատուցելու էդ վնասը։ Անկեղծ ասած՝ ունենք նաև մտավախություն, որ այդ տականքը կամ տականքները հերթական անգամ գաղտագողի կգան ու մնացած պտղատու ծառերի հերն էլ կանիծեն։ 20-26 տարվա ծառեր էին, որոնք բերք էին տալիս ու էդ բերքի վաճառքից մի քանի ընտանիքներ էին գոյատևում ու բանկերից վերցված վարկն էինք փակում։ Հիմա չգիտենք էլ՝ ոնց ենք դրա տակից դուրս գալու։ Միակ հույսը Ոստիկանությունն է, որ գոնե կբացահայտի այդ զարհուրելի հանցագործությունը ու կիմացվի, թե ով կամ ովքեր են այդ ապերախտները, ովքեր ոտնձգություն են կատարել բնության նկատմամբ։ Միևնույն է, եթե Ոստիկանությունն էլ չհայտնաբերի, նրանք արժանանալու են Աստծո դատաստանին, չէ՞ որ բնությունը Աստծո ստեղծածն է, ու մենք պահում ու խնամում էինք նրա ստեղծածը»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր