211652_close_icon
views-count1407 դիտում article-date 16:58 23-01-2019

Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Պակիստանի հարավ-արեւմտյան Բելուջիստանի նահանգում հունվարի 23-ին կործանվել է երկրի ռազմաօդային ուժերին պտկանող F-7PG բազմանպատակային կործանիչը: Այդ մասին հայտնել է Daily Pakistan հրատարակությունը: Վերջինի տվյալներով՝ կործանիչը ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Վթարի ստույգ պատճառն առայժմ հայտնի չէ: Միջադեպի հետաքննությամբ զբաղվելու է հատուկ հետաքննչական խումբը։ Ներկայում վթարի վայրում աշխատում են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները: F-7PG կործանիչը Չենդու J-7 չինական կործանիչի՝ Պակիստանի համար մշակված արտահանական տարբերակն է, որն իր հերթին ռուսական ՄիԳ-21Ֆ-13-ի պատճենն է։

Նմանատիպ նյութեր