211652_close_icon
views-count3127 դիտում article-date 16:32 23-01-2019

Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի համար արձակած կրակոցով վնասել է սեփական երեխային

Արցախցի 37-ամյա բնակիչը շնագայլի վրա կրակելու համար արձակած գնդակով վնասել է սեփական 11-ամյա երեխային: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը: «Հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ն. Ս.-ին պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգից, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է նրա որդի՝ 2008թ.ծնված Տ. Ս.-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով երեխան ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր