211652_close_icon
views-count2238 դիտում article-date 14:26 23-01-2019

Անժելա Սահակյանը միջազգային դոպինգ սպաների կազմում

Մինսկում հունիսի 18 – 30- ը կանցկացվեն եվրոպական երկրորդ մարզական խաղերը: Կազմկոմիտեն միջոցառումը սպասարկող միջազգային քսան դոպինգ սպաների կազմում ընդգրկել է նաև հայաստանցի մասնագետ Անժելա Սահակյանին: Նա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի փորձառու մասնագետներից մեկն է և սպասարկել է 2018թ. Հարավային Կորեայում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերը:

Նմանատիպ նյութեր