211652_close_icon
views-count1350 դիտում article-date 14:14 23-01-2019

Հայաստանի հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույն արդյունքները ցուցաբերել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն Լավ Կառավարման» ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության և գործառնական արդյունավետության» գնահատում: Հայաստանի հակակոռուպցիոն մարմիններից գնահատման են ենթարկվել Կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը, Հատուկ քննչական ծառայությունը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գլխավոր դատախազությունը՝ 2017-2018թթ. ժամանակահատվածի համար: Հակակոռուպցիոն մարմինների անկախությունը գնահատվել է Գիլարդի անկախության ցուցիչի հիման վրա, իսկ գործառնական արդյունավետությունը՝ ըստ մակարդակների (անարդյունավետ, սահմանափակ արդյունավետություն, միջին արդյունավետություն, առավելապես արդյունավետ, բարձր արդյունավետություն): Ըստ անկախության ցուցիչի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն առավելագույն 1 միավորից ստացել է 0.87 միավոր և վերջինիս գործառնական արդյունավետությունը գնահատվել է բարձր: Այս բարձր ցուցանիշը համադրվում է Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի ցուցանիշի հետ:

Նմանատիպ նյութեր