211652_close_icon
views-count4235 դիտում article-date 11:43 23-01-2019

Կողոպուտ ֆրանսիական ձևով․ Euronews

Ֆրանսիայի ոստիկանությունը փնտրում է չարագործներին, որոնք Փարիզում Ելիսեյան դաշտերում գտնվող բանկն են կողոպտել: Հանցագործություն տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի նստավայրից՝ Ելիսեյան պալատից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հաղորդում է [url=https://ru.euronews.com/2019/01/22/france-paris-bank-heist]euronews[/url]-ը։ Վաղ առավոտյան զինված կողոպտիչները ներխուժել են բանկ, կապկպել այնտեղ գտնվողներին, նրանց վրա լցնելով անհայտ հեղուկ: Հանցագործները բացել են 3 տասնյակ չհրկիզվող պահարաններ, վերցրել են կանխիկ գումար և թանկարժեք զարդեր: Միայն նրանց հեռանալուց հետո բանկի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն: Հարձակման արդյունքում տուժածներ չկան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր