211652_close_icon
views-count26432 դիտում article-date 14:08 23-01-2019

Արաբկիրի վարչական տարածքում թալանել են ծրագրավորողին պատկանող BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 25-ամյա Աշոտ Այդիյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել և հայտնել, որ հունվարի 21-ին, ժամը 20։30-ից մինչև հունվարի 22-ի ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Կոմիտասի պողոտայի 54 շենքի մոտ կայանված իրեն պատկանող BMW 328 I մակնիշի 42 AA 420 համարանիշի ավտոմեքենայի առջևի բախարգելը վնասելով՝ գողացել եեն առջևի լուսարձակները։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ ավագ հետաքննիչ Գևորգյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Այդիյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես ծրագրավորող։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուսով է, որ Արաբկիրի ոստիկանները կհայտնաբերեն թե գողին կամ գողերին և թե գողոնը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր