211652_close_icon
views-count2026 դիտում article-date 11:05 23-01-2019

Սիրիան ՄԱԿ ԱԽ-ում սպառնացել է հարվածել Թել Ավիվի միջազգային օդանավակայանին

Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցառումներ չձեռնարկի Սիրիայի տարածքի ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող հարվածների առնչությամբ, ապա Դամասկոսը կարող է համապատախսան հարվածներ հասցնլ լ Ավիվի միջազգային օդանավակայանին։ Ինչպես հաղորդում էRa Novosti գործակալությունը, նման հայտարարոթյուն է արել ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաաֆարին։ Ջաաֆարին հիշեցրել է, որ Իսրայելը պարբերաբար գրոհում է սիրիական տարածքները: Գործակալությունը հիշեցնում է, որ Սիրիայի ԱԳՆ-ն պարբերաբար նամակներ է հղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին՝ պահանջելով դատապարտել իսրայելական կողմի օդային հարվածներն ու դրանց դադարեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել: «Ժամանակն է, որ կամ ԱԽ-ն անհրաժեշտ քայլեր ձեռնարկի սիրիական տարածքների նկատմամբ իսրայելական կողմի կանոնավոր հարձակումներին վերջ տալու համար, կամ էլ Սիրիան օգտագործի պաշտպանվելու իր օրինական իրավունքն ու Դամասկոսի միջազգային օդանավակայանի նկատմամբ Իսրայելի հարձակմանը համարժեք պատասխան տա՝ հարվածելով Թել Ավիվի օդանավակայանին»,-ասել է Ջաաֆարին:

Նմանատիպ նյութեր