211652_close_icon
views-count12532 դիտում article-date 00:09 23-01-2019

Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի քանի անձանց նկատմամբ սկսված քրեական հետապնդումներն էլ նոր իշխանությունները հանրության աչքը փակելու համար են անում. Վահան Բադասյան

[url=https://www.aravot.am/2019/01/22/1012053/?fbclid=IwAR0RNFNB_P5p01p2unpV-JIWmG-ZBgrPEXZQmhyZy4PRfdDMNfdGOzMZ4gg]Aravot.am[/url]-ը գրում է. «Կա մի անձ, որ Արցախից զինված մարդիկ է տարել Երևան։ Ընդ որում` զինվորական համազգեստ է հագցրել փողոցային խաժամուժին, հարբեցողներին և այլն։ Այդ անձը հիմա էլ պետական պաշտոնյա է և աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Փաշինյանն էլ գերազանց գիտի այդ մասին։ Եթե մեկը դատվում է, մյուսը չի դատվում, կամ մեկը չարած բաների համար դատվում է, մեղադրանք է առաջադրվում, իսկ մյուսը ոչ, ես սա դիտում եմ որպես ոչ օբյեկտիվ քննություն և անձնավորում։ Այս պայմաններում ի՞նչ արդարադատության մասին է խոսքը»,- նման կարծիքի է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Մեր հարցին՝ ում նկատի ունի, Վահան Բադասյանը չցանկացավ պաշտոնյայի անունը նշել. «Չեմ վախենում անուններ տալուց, այն վախենալու ժամանակներին էլ չէի վախենում, գիտեք, բայց բավական է՝ ինչքան անուններ եմ տվել: Եթե դատախազությանը հետաքրքրում է, թող ինձ հրավիրեն, ես ասեմ անունները»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/01/22/1012053/?fbclid=IwAR0RNFNB_P5p01p2unpV-JIWmG-ZBgrPEXZQmhyZy4PRfdDMNfdGOzMZ4gg]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր