211652_close_icon
views-count2693 դիտում article-date 23:36 22-01-2019

Ուսեյն Բոլտը ավարտեց ֆուտբոլային կարիերան

Լեգենդար արագավազորդ, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, ճամայկացի Ուսեյն Բոլտը ավարտեց ֆուտբոլային կարիերան: «Դա շատ լավ փորձ էր: Ինձ իսկապես դուր եկավ լինել թիմի մի մասը: Դա բոլորովին այլ զգացողություններ են, քան՝ թեթև ատլետիկայում: Դա հաճելի պահեր էին», ասել է Բոլտը: Բոլտը մարզվում էր ավստրալիական «Սենտրալ Քոստ Մերիներս» թիմի հետ և խաղադաշտ էր դուրս գալիս, սակայն ակումբի հետ այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ պայմանագիր կնքելու շուրջ:

Նմանատիպ նյութեր