211652_close_icon
views-count1379 դիտում article-date 21:42 22-01-2019

Երեխաների մասնակցությամբ քննարկում Պաշտպանի մոտ. երեխայի լսված լինելը կարևոր է

Այսօր՝ հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում: Քննարկվել են երեխաներին հետաքրքրող հարցերը՝ կապված իրենց իրավունքների,այդ իրավունքները իրացնելու և պաշտպանելու հնարավորությունների հետ: Մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքը երկրի կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների, այդ թվում՝ հանրակրթական դպրոցներում ուսուցման կազմակերպման վերաբերյալ, բարձրացրել են հարցեր՝ կապվածերեխաների համար վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների, հասարակական տրանսպորտային միջոցների մատչելիության հետ: Քննարկումը նպատակ ունի ցույց տալ երեխայի կարծիքի և նրա լսված լինելու կարևորությունը: Այս մոտեցումը երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները երեխաներին են ներկայացրել Պաշտպանի աշխատանքի սկզբունքները, ծանոթացրել երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին, children.ombuds.am կայքի ընձեռած հնարավորություններին, թե ինչպես կարող են դիմել Պաշտպանին, եթե կարծումեն, որ խախտվել են իրենց իրավունքները: Երեխաների մասնակցությամբ քննարկումները կրում են պարբերական բնույթ:

Նմանատիպ նյութեր