211652_close_icon
views-count1603 դիտում article-date 23:18 22-01-2019

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում է ունեցել ՂՀ պետական քարտուղար Գուլշարա Աբդիկալիկովայի հետ

Հունվարի 22-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ ՂՀ պետական քարտուղար Գուլշարա Աբդիկալիկովայի (Абдыкаликова Гульшара Наушаевна) հետ: Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության օրակարգի մի շարք հարցեր՝ արձանագրելով ապրանքաշրջանառության աճի փաստը նախորդ տարվա ընթացքում և անդրադառնալով համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում: Կողմերը մատնանշեցին բարեկամական հարաբերությունները առավել զարգացնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր