211652_close_icon
views-count1621 դիտում article-date 19:39 22-01-2019

Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպել է Աշխաբադի քաղաքապետ Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ

Հունվարի 22-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Աշխաբադի խյակիմ (քաղաքապետ) Շահմուհամմեդ Դուրդիլիևի հետ (Durdylyýew Şamuhammet): Հանդիպման սկզբում փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը: Քաղաքապետ Դուրդիլիևը ներկայացրեց Աշխաբադում իրականացվող քաղաքաշինական մեծ ծրագրերը բնակարանաշինության, կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում: ՀՀ դեսպանը և քաղաքապետը կարևորեցին Աշխաբադի և Երևանի միջև ուղղակի կապերի հաստատումը, իսկ առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական բնագավառներում՝ երկկողմ համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր