211652_close_icon
views-count2993 դիտում article-date 18:22 22-01-2019

Ֆելիպե Լուիս. Եթե Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակին», ուրեմն ես ֆուտբոլից բան չեմ հասկանում

«Ատլոտիկոյի» պաշտպան Ֆելիպե Լուիսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի խաղը: «Ես արդեն շատ տարիներ եմ հետևում Լեոյի խաղին, և նա չի դադարում փայլել տարբեր դերերում: Եվ հանկարծ լսում եմ, որ նա արժանի չէ «Ոսկե գնդակին», քանի որ 2018թ. անհաջող մրցաշրջան է անցկացրե՞լ: Նա նվաճել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը, Եվրոպայում լավագույն ռմբարկուն է և բազմաթիվ գոլային փոխանցումներ է կատարել: Նա, որ համարում է, որ Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակին», չի տեսնում այն, ինչ տեսնում եմ ես: Կամ էլ ես ֆուտբոլից բան չեմ հասկանում: Նա «Բարսելոնայի» լավագույն խաղացողն է: Մեսին մշտապես գոլեր է խփում, կամ գրոհներ է կազմակերպում: Եվ դա արդեն 10 տարի է անում: Ես միշտ նրա հետ մրցակցում են խաղադաշտում, սակայն միշտ էլ հիանում եմ նրանով: Նա արգենտինացի է և խաղում է մեր մրցակցի համար: Գիտեմ, իմ խոսքերը հիացմունք չեն առաջացնի, սակայն ես անկեղծ եմ ասում», ասել է Լուիսը:

Նմանատիպ նյութեր