211652_close_icon
views-count18761 դիտում article-date 17:03 22-01-2019

Անակնկալ կառավարության «վերջին մոհիկանին»․Գյուղնախարարը ազատվել է պաշտոնից

[color=#EF2929]Shamshyan.com-[/color]ի տեղեկություններով՝ քիչ առաջ կառավարության «վերջին մոհիկանը»՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ազատվել է պաշտոնից։ Մեր տեղեկություններով՝ նա մինչև ազատման մասին ծանուցվելը հույս է ունեցել, որ շարունակելու է ղեկավարել գերատեսչությունը, մինչդեռ նրան այսօր անակնկալի են բերել։ Ի դեպ, նախկինում խոսակցությունների կային, որ նախարարությունների օպտիմալացման տակ է հայտնվելու նաև գյուղնախարարությունը։ Խոսակցությունները որոշ ժամանակ անց մարեցին, հետո արդեն նոր թափ ստացան, երբ վերանշանակվեցին մյուս գերատեսչությունների ղեկավարները՝ բացառությամբ գյուղնախարարի։ Նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մինչ օրս կառույցի աշխատակիցները չգիտեն՝ օպտիմալացվելու է իրենց գերատեսչությունը, թե ոչ։ Նրանք այս պահին անորոշ վիճակում են հայտնվել։

Նմանատիպ նյութեր