211652_close_icon
views-count1776 դիտում article-date 16:39 22-01-2019

Մակրոնը եւ Մերկելը Ախենում նոր պայմանագիր ստորագրեցին համագործակցության եւ ինտեգրացման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 22-ին գերմանական Ախենում նոր պայմանագիր են ստորագրել համագործակցության եւ ինտեգրացման մասին, որը դրույթներ Է բովանդակում արտաքին քաղաքականության, տնտեսության, պաշտպանության եւ անվտանգության, մշակույթի ու կրթության, կլիմայի եւ սահմանամերձ տարածքների բնագավառում երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պայմանագրում նաեւ խոսվում Է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն Է»: Ախենի համաձայնագիրը հենվում Է 1963 թվականի Ելիսեյան պայմանագրի վրա, որը մեծապես նպաստեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմական հաշտեցմանը: Ելիսեյան պայմանագիրը, որը Շառլ դե Գոլի եւ Կոնրադ Ադենաուերի կողմից 56 տարի առաջ ստորագրվել Է Փարիզում, պարտավորեցնում Էր երկու երկրների իշխանություններին՝ կանոնավոր կոնսուլտացիաներ անցկացնել արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, անվտանգության, ինչպես նաեւ երիտասարդական ու մշակութային քաղաքականության հարցերի շուրջ: Նոր պայմանագրի նպատակը երկու երկրների հետագա մերձեցումն Է եւ այն մարտահրավերներին նախապատրաստվելը, որոնց նրանք բախվում են 21-րդ դարում: Պայմանագիրը, որի տեքստը տարածել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, բովանդակում Է 7 գլուխ եւ 28 հոդված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր