211652_close_icon
views-count2349 դիտում article-date 16:21 22-01-2019

ԲՀԿ պատգամավոր Հակոբ Նազարյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ. նրա գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավոր Հակոբ Նազարյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստում այս մասին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցնելու մասին որոշումը: «Դիմումը վավերացված է նոտարական կարգով, և այս դեպքում ԿԸՀ-ն Հակոբ Նազարյանի գրանցումը ճանաչեց ուժը կորցրած»,- նշեց Սմբատյանը:

Նմանատիպ նյութեր