211652_close_icon
views-count870 դիտում article-date 15:59 22-01-2019

Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյանում

Հունվարի 21-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ռաֆայել Վ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: Ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին բերման ենթարկեցին Չուխաջյան փողոցից: Հունվարի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 16.00-ին, Չուխաջյան փողոցի 1-ին հասցեի մոտից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ավետիք Պ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Ազով քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր