211652_close_icon
views-count4821 դիտում article-date 13:49 22-01-2019

Հրապարակվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը. դատարանի դիմաց քաղաքացիները բողոքում են և պահանջում զրկել նրան ազատությունից. Tert.am. ՈՒՂԻՂ

Վերաքննիչ քրեական դատարանը 13:30-ին կհրապարակի գրավի դիմաց ազատ արձակված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով որոշումը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/01/22/manvel-grigoryan/2901128]Tert.am[/url]-ը։ Դատախազությունը միաժամանակ միջնորդել է դատարանին Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը: Իսկ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել կալանքի ժամկետի երկարացման դեմ: Դատարանը հրապարակում է միջնորդության և բողոքների վերաբերյալ որոշումները: Նախագահող դատավորը Արսեն Նիկողոսյանն է: Մանվել Գրիգորյանը որոշման հրապարակմանը ներկա չէ առողջական խնդիրների պատճառով: Դատարանի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները: 2018-ի դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա խափանման միջոցն առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։ Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/01/22/manvel-grigoryan/2901128]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր