211652_close_icon
views-count3154 դիտում article-date 13:42 22-01-2019

«Արսենալը» հերթական ծանր կորուստն ունեցավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ չի մտնի: 23-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Բելյերինը վնասվածքը ստացել է ԱՊԼ-ի 23-րդ տուրում՝ «Չելսիի» հետ խաղում (2:0): Պաշտպանի ապաքինման կոնկրետ ժամկետները հայտնի կդառնան մոտ օրերս՝ լրացուցիչ բուժհետազոտությունից հետո: Որպես կանոն, նման վնասվածքներից հետո խաղացողը շարքից դուրս դուրս են գալիս նվազագույնը կես տարով: Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերին նմանատիպ վնասվածք ստացավ և տևական ժամանակով շարքից դուրս եկավ «Արսենալի» մեկ այլ առանցքային խաղացող՝ պաշտպան Ռոբ Հոլդինգը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր