211652_close_icon
views-count1046 դիտում article-date 13:32 22-01-2019

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք.Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն և համոզմունք հայտնել, որ՝ որպես փորձառու դիվանագետ, նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Նշելով, որ Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան պետությունների՝ մասնավորապես մայրցամաքի ֆրանկոֆոն երկրների հետ, Հանրապետության նախագահը կարևոր է համարել վեր հանել այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ առկա են գործակցության իրական նախադրյալներ ու փոխադարձ հետաքրքրություն:

Նմանատիպ նյութեր